Թայվանին մոտենում է «Հայկուի» թայֆունը. տարհանվել են հազարավոր մարդիկ, չեղարկվել են հարյուրավոր չվերթներ

15:12 • 03.09.23

Թայվանի կենտրոնական օդերևութաբանական բյուրոն հայտնել է, որ «Հայկուի» թայֆունը մոտենում է կղզու արևելյան ափին: Այս առնչությամբ Հուալիեն շրջանիկց տարհանվել է մոտ 3000 մարդ, չեղարկվել են հարյուրավոր ներքին չվերթներ, դադարեցվել է երկաթուղային և լաստանավային հաղորդակցությունը: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:

Նախատեսվում է, որ մինչև երկուշաբթի թայֆունը կշարժվի դեպի արևմուտք՝ դեպի Թայվանի նեղուց՝ ավելի մոտ Չինաստանին:

Թայվանի նախագահ Ցայ Ինգ Վենը հայտարարել է, որ մոտեցող թայֆունը կլինի առաջինը, որը կհարվածի կղզուն չորս տարվա ընթացքում:

Թայվանին մոտենում է «Հայկուի» թայֆունը. տարհանվել են հազարավոր մարդիկ, չեղարկվել են հարյուրավոր չվերթներ