Նախընտարական մոլուցքի մեջ ասֆալտապատում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող այգու ճեմուղիները` բարբարոսաբար ջարդուփշուր անելով ամուր սալիկները․ Մանե Թանդիլյան (լուսանկարներ)

12:11 • 04.09.23

Այսօրվա իշխանությունների համար քաղաքը շենք ու փողոց է, մեծ շինհրապարակ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապերլու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե թանդիլյանը:

«Նախընտարական մոլուցքի մեջ ասֆալտապատում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող այգու ճեմուղիները` բարբարոսաբար ջարդուփշուր անելով քաղաքային ճեմուղու ամուր սալիկները, ճեմուղին վերածելով մեքենաների ճանապարհի։

Ամենակարևորը` ճեմուղին հետիոտնի համար նախատեսված ճանապարհ է, որն, ի սկզբանե սարքված է այն նպատակով, որ մարդիկ բարձունքով քայլելով հասնեն հուշահամալիր:

Արժանապատվությունը ուրացող իշխանությունը դետալ առ դետալ փորձում է քանդել մեր պատմությունը:

Հուշահամալիրի ճեմուղին նրանց համար ընդամենը ճանապարհ է, ասֆալտապատումն էլ` ենթադրյալ քվե:

Մենք թույլ չենք տալու վերացնել պատմությունն ու քաղաքային արժեքները` հանուն էժան փիառի:

Առավոտից մեր թիմակիցներն այնտեղ են՝ կանխելու վանդալիզմը», - գրել է նա՝ գրառմանը կից հրապարակելով մի քանի լուսանկար:

Возможно, это изображение 4 человека и текст

Возможно, это изображение 2 человека, мусор и текст

Возможно, это изображение 3 человека, трава, дерево, парк и текст

Նախընտարական մոլուցքի մեջ ասֆալտապատում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող այգու ճեմուղիները` բարբարոսաբար ջարդուփշուր անելով ամուր սալիկները․ Մանե Թանդիլյան (լուսանկարներ)