Հրազդանում այրվել են մոտ 20 հա բուսածածկույթ և 1 հա հնձած արտ

23:21 • 04.09.23

Սեպտեմբերի 4-ին, ժամը 17։40-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի Վանատուր թաղամասին հարակից դաշտերում այրվում է բուսածածկույթ: Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։20-ին, մարվել՝ 20։04-ին: Այրվել են մոտ 20 հա բուսածածկույթ և 1 հա հնձած արտ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հրազդանում այրվել են մոտ 20 հա բուսածածկույթ և 1 հա հնձած արտ