Ստեփանակերտում մեկնարկել է հացի կտրոնների տրամադրման գործընթացը․ 1 շնչի համար նախատեսվում է կես հացի (200 գրամ) չափաբաժին (տեսանյութ)
Ստեփանակերտում մեկնարկել է հացի կտրոնների տրամադրման գործընթացը։ Այս մասին ռեպորտաժ է պատրաստել Արցախի հանրային հեռուստաընկերությունը։
«Ստեփանակերտ քաղաքում կա այլուր և հետևաբար հացի խնդիր։ Ինչից ելնելով որոշում է կայացվել սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտում հացի վաճառքը կազմակերպել բացառապես կտրոնների միջոցով»,- ասել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը։
Հացի կտրոնը տրամադրվում է 8 օրվա համար, 1 շնչի համար նախատեսվում կես հացի (200 գրամ) չափաբաժին։
«Յուրաքանչյուր քաղաքացի այն կարող է ձեռք բերել իր նախընտրած փռում»,- ասել է սպասարկման կետի պատասխանատու Սամվել Իսրայելյանը։










