Թուրքիայում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

11:39 • 04.09.23

Թուրքիայում՝ Էգեյան ծովի ափին, երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Օզդերե բնակավայրից 6 կմ հարավ և ընկած է եղել 8 կմ խորության վրա։

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,3 մագնիտուդ։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։