Գեներալ-մայոր Կուլակովը սեպտեմբերի 3-ից ստանձնել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնը

22:06 • 04.09.23

 

Գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը նշանակվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար։ Հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ նա հրամանատարությունը ստանձնել է 2023 թվականի սեպտեմբերի 3-ից։

Կուլակովը 2017 թվականի մարտից ծառայել է որպես Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի ղեկավար։

Նա փոխարինել է Ալեքսանդր Լենցովին, որն այս պաշտոնում նշանակվել էր ապրիլին։

Գեներալ-մայոր Կուլակովը սեպտեմբերի 3-ից ստանձնել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնը