Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ Պաշտպանության նախարարություն

13:09 • 04.09.23

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ Պաշտպանության նախարարություն