Օհանավանի դպրոցի կառուցման նպատակով հատկացվել է 880 մլն դրամ. Նիկոլ Փաշինյան

22:50 • 04.09.23

Օհանավանի միջնակարգ դպրոցը վերակառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող դպրոցների «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդհանուր առմամբ, 360 աշակերտի համար նախատեսված դպրոցի կառուցման նպատակով հատկացվել է 880 մլն դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Օհանավանի դպրոցի կառուցման նպատակով հատկացվել է 880 մլն դրամ. Նիկոլ Փաշինյան