Շիրակի մարզի պարեկների մասնակցությամբ տեսանյութի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն

21:59 • 04.09.23

Այսօր սոցցանցում Շիրակի մարզի պարեկների մասնակցությամբ տեսանյութ էր տարածվել, որում նրանք հայհոյում են։

Ոստիկանությունը հայտնել է, որ տեղի ունեցածի կապակցությամբ ՆԳՆ ոստիկանությունում նշանակվել է ծառայողական քննություն:

Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Շիրակի մարզի պարեկների մասնակցությամբ տեսանյութի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն