Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների աշխարհաքաղաքական որևէ փոփոխության. Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը՝ Թուրքիայի ԱԳ նախարարին

12:25 • 04.09.23

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Թեհրանում հանդիպման ժամանակ, քննրակել է տարածաշրջանային անվտանգության հարցեր, գրում է mehrnews.com-ը:

Իրանցի պաշտոնյան անդրադարձել է կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին՝ ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ լինելը տարածաշրջանում սահմանների աշխարհաքաղաքական որևէ փոփոխության:

Միևնույն ժամանակ Ահմադիանը նշել է, որ Կովկասում նոր՝ «3+3» ձևաչափի ստեղծումն արդյունավետ միջոց կլինի տարածաշրջանի երկրների միջև առկա թյուրըմբռնումները հարթելու համար։

 

Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների աշխարհաքաղաքական որևէ փոփոխության. Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը՝ Թուրքիայի ԱԳ նախարարին