Նորագավթի 1-ին փողոցում բախվել են «Zhong Tong» ավտոբուսը և «VAZ» ու «Hyundai» ավտոմեքենաները․ կան տուժածներ

08:43 • 05.09.23

Սեպտեմբերի 4-ին, ժամը 22։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորագավթի 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Zhong Tong»› մակնիշի ավտոբուսը, «VAZ» (վարորդ՝ Վ․ Ե․) և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները (վարորդ՝ Ա․)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաների վարորդները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Նորագավթի 1-ին փողոցում բախվել են «Zhong Tong» ավտոբուսը և «VAZ» ու «Hyundai» ավտոմեքենաները․ կան տուժածներ