Տեսախցիկն արձանագրել է Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում ողբերգական վրաերթ-ավտովթարը, մահացածի հետ են եղել կինն ու երեխան, ոստիկաններն էլ կանխել են վրեժխնդրությունը․ Shamshyan.com (տեսանյութեր)

23:53 • 05.09.23

Shamshyan.com-ը ներկայացրել է տեսանյութ ինչպես է երեկ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում Mercedes-ը դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկում հետիոտնին ու բախվում Лада մակնիշ ավտոմեքենայն, ինչի հետևանքով վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: 

Վեդիի քննչական բաժնի քննիչները պարզել են, որ Mercedes-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Նվեր Սողոմոնյանը: Վրաերթի հետևանքով մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ 30-ամյա Արայիկ Սարգսյանն էր, ով վթարված Лада մակնիշի ավտոմեքենայի սեփականատերն էր, և ավտոմեքենայում են եղել կինն ու անչափահաս երեխան:

Բարեբախտաբար, կինն ու երեխան չեն տուժել: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն նաև օպերատիվ տեղեկություններ, որ Ն. Սողոմոնյանը, ով աշխատում է «Վեդի ալկո» ՍՊԸ-ում, նախկինում ևս ունեցել է ավտովթար և դեպքի վայրից հեռացել է, սակայն նրան կարճ ժամանակում ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հայտնաբերել են, իսկ երեկ նա պարզապես հրաշքով փրկվեց հաշվեհարդարից՝ շնորհիվ Ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողների, քանի որ մահացածի հարազատներն ու ընկերները փորձում էին վրեժխնդիր լինել: 

Սեպտեմբերի 4-ին մահվան ելքով վրաերթ-ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 21:30-ի սահմաններում Նոր Կյանք գյուղի Կենտրոնական փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկել հետիոտնին, ապա բախվել ВАЗ 2112 մանիշի ավտոմեքենային:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր: 

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տեսախցիկն արձանագրել է Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում ողբերգական վրաերթ-ավտովթարը, մահացածի հետ են եղել կինն ու երեխան, ոստիկաններն էլ կանխել են վրեժխնդրությունը․ Shamshyan.com (տեսանյութեր)