Անօդաչուները փորձել են գրոհել Մոսկվան. դրանք ոչնչացվել են. Սոբյանին
Անօդաչու սարքերը, որոնք փորձել են մոտենալ և հարձակում իրականացնել ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի վրա, ոչնչացվել են Կալուգայի մարզում և Մերձմոսկվայի Իստրա շրջանում, հայտարարել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Այս գիշեր հակաօդային պաշտպանության ուժերը Կալուգայի մարզում և Իստրայի շրջանում ոչնչացրել են անօդաչու թռչող սարքեր, որոնք փորձում էին հարձակում իրականացնել Մոսկվայի վրա: Բեկորների անկման վայրում ավերածություններ և զոհեր չկան», - գրել է Սոբյանինը Telegram-ում:










