Սեպտեմբերի 17-ին գնացեք ընտրատեղամասեր, հանգիստ ու թեթև սրտով վերցրեք 2-րդ քվեաթերթիկը ու վստահ եղեք՝ ասեք՝ կանենք․ Տիգրան Ավինյանը Շենգավիթում է

16:39 • 05.09.23

Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում գտնվում էր Շենգավիք վարչական շրջանում։

«Վերջին մեկ տարվա ընթացքում Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում  թաղապետերի հետ միասին այցելել ենք տարբեր թաղամասեր, որտեղ տարբեր խնդիրներ են եղել։ Ինչ-որ մի տեղ ասել են կոյուղին է  խնդիր, մեկ այլ տեղ՝ ֆուտբոլի դաշտը, մի տեղ՝ բակը, մանկապարտեզը, դպրոցը, պոլիկլինիկան և այդպես շարունակ։

Այդ բոլոր հանձնարարականներով միայն այս տարի հիմնանորոգվում է 24 մանկապարտեզ, 15 այգի, 200-ից ավելի բակ, ֆուտբոլի դաշտեր, սպորտդպրոցներ, դպրոցներ ու այդպես շարունակ։ Արդեն փոխել ենք 1600 վերելակ ու դեռ պետք է փոխենք 2600-ը։ Այս ամենն իրականացվել է, որովհետև դուք եք պահանջել, դուք եք մեզ դա հանձնարարել  ու ասել։

Եվ, երբ մենք ասում ենք՝ ասեք՝ մենք կանենք, ծնվել է նրանից, որ նախկինում ասել եք՝ մենք արել ենք, ինչպես այս բակը։ Սեպտեմբերի 17-ին գնացեք ընտրատեղամասեր, հանգիստ ու թեթև սրտով  վերցրեք երկրորդ քվեաթերթիկը ու վստահ եղեք՝ ասեք՝ կանենք»,- հայտարարեց Ավինյանը։

Վարչական շրջանի բնակիչները Ավինյանին տեղեկացնում էին առկա խնդիրների և հուզող մի շարք հարցերի մասին։

Սեպտեմբերի 17-ին գնացեք ընտրատեղամասեր, հանգիստ ու թեթև սրտով վերցրեք 2-րդ քվեաթերթիկը ու վստահ եղեք՝ ասեք՝ կանենք․ Տիգրան Ավինյանը Շենգավիթում է