Ծիծաղելի է տեսնել՝ ինչպես են այժմ ԵՄ առաջնորդները միմյանց հրմշտում Ալիևի հետ լուսանկարվելու համար. Հունգարիայի ԱԳ նախարար

11:48 • 05.09.23

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն Բուդապեշտում Ադրբեջանի  ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Հունգարիայի բարեկամությունն Ադրբեջանի հետ կախված չէ տնտեսական իրավիճակից, և որ Հունգարիան Ադրբեջանի հետ բարեկամություն է արել ադրբեջանական բնական գազի աղբյուրների հայտնաբերումից շատ առաջ։

«Հիշում եմ, երբ 2010-2011 թվականներին սկսեցինք հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ, Եվրոպայում մեզ արհամարհանքով էին նայում։ Ուստի ծիծաղելի է տեսնել, թե ինչպես են այժմ արևմտաեվրոպական առաջնորդները միմյանց հրմշտում Բաքվում նախագահ Ալիևի հետ լուսանկարվելու համար»,- ասել է Հունգարիայի արտգործնախարարը։

 

Ծիծաղելի է տեսնել՝ ինչպես են այժմ ԵՄ առաջնորդները միմյանց հրմշտում Ալիևի հետ լուսանկարվելու համար. Հունգարիայի ԱԳ նախարար