Քարվաճառի շրջանում ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել

16:23 • 05.09.23

Ադրբեջանի զինդատախազությունը հաղորդում է շարքային զինծառայողի՝ Թագիև Ռամալ Իսրաֆիլ օղլուի ինքնասպանության մասին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել հրազենի գործադրմամբ։

Դեպքը տեղի է ունեցել օկուպացված Քարվաճառի շրջանում գտնվող ադրբեջանական զորամասերից մեկում։

Դեպքի վայրից առգրավվել են իրեղեն ապացույցներ, ընթանում է քննություն։

Քարվաճառի շրջանում ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել