Ուկրաինան հակահարձակման 3 ամսվա ընթացքում ոչ մի ուղղությամբ չի հասել իր նպատակներին. Կիևն այս ընթացքում կորցրել է 66 հազար մարդ. Շոյգու

14:40 • 05.09.23

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման երեք ամսվա ընթացքում ոչ մի ուղղությամբ չեն հասել իրենց նպատակներին։ Այս մասին նա հայտարարել է գերատեսչությունում կայացած հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ այս ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 66 հազար մարդ և 7,6 հազար միավոր զենք, գրում է kommersant.ru-ն։

Նախարարի խոսքով՝ ռուս զինվորականները «շարունակում են ակտիվ լինել շփման գծի ողջ երկայնքով»։

«Կիևի ռեժիմը, չնայած վիթխարի կորուստներին, արդեն երրորդ ամիսն է, ինչ փորձում է իրականացնել այսպես կոչված հակահարձակում։ Ուկրաինայի զինված ուժերը ոչ մի ուղղությամբ չեն հասել իրենց նպատակներին»,- ասել է Շոյգուն։

Ուկրաինան հակահարձակման 3 ամսվա ընթացքում ոչ մի ուղղությամբ չի հասել իր նպատակներին. Կիևն այս ընթացքում կորցրել է 66 հազար մարդ. Շոյգու