Բուլղարիայի Ցարևոյում ջրհեղեղի հետևանքով երկու մարդ է զոհվել

22:30 • 05.09.23

Բուլղարիայի Ցարևո քաղաքում ջրհեղեղի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Գրել է Novinite գործակալությունը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությունը։

Այս մասին հաստատել է նաև քաղաքապետ Գեորգի Լապչևը։

Եվս մեկ մարդ անհետ կորել է, որին որոնում են շտապօգնության ծառայությունները։

Ոստիկանությունն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ որոնում է Ցարևոյի շրջանում հորդառատ անձրևներից հետո անհայտ կորած 3 անձանց։

Քանդված կամուրջների պատճառով ամբողջությամբ կտրված են Ախտոպոլ քաղաքը և Վարվարա, Սինեմորեց և Ռեզովո գյուղերը։

Ցարևոյի մունիցիպալիտետում անձրևը դադարել է, որը տեղացել է գրեթե 24 ժամ։

Բուլղարիայի Ցարևոյում ջրհեղեղի հետևանքով երկու մարդ է զոհվել