Եվրոպայի խոշորագույն նավթագազային ընկերություններից գերմանական Wintershall Dea-ն նախատեսում է ավարտել իր միջազգային բիզնեսի իրավաբանական բաժանումը Ռուսաստանում

22:40 • 05.09.23

Եվրոպայի խոշորագույն նավթագազային ընկերություններից մեկը՝ գերմանական Wintershall Dea-ն, նախատեսում է ավարտել իր միջազգային բիզնեսի իրավաբանական բաժանումը Ռուսաստանում համատեղ ձեռնարկությունների հետ։

Ընկերությունը նշել է, որ ծարագրում է դա իրականացնել մինչև 2024 թվականի կեսերը:

«Ընկերությունը ներկայումս Ռուսաստանից ամբողջությամբ դուրս գալու գործընթացում է»,- հայտնել է կազմակերպությունը։

Հունվարի 17-ին Wintershall Dea-ն հայտարարել էր Ռուսաստանից հեռանալու՝ իր մտադրության մասին:

Wintershall-ը դուրս կգա Ռուսաստանում իր ակտիվներից՝ համաձայն գործող իրավական պարտավորությունների։ Եվ կարձանագրի 5,3 միլիարդ եվրոյի վնաս Ռուսաստանում համատեղ ձեռնարկությունների ապակոնսոլիդացիայից։

Եվրոպայի խոշորագույն նավթագազային ընկերություններից գերմանական Wintershall Dea-ն նախատեսում է ավարտել իր միջազգային բիզնեսի իրավաբանական բաժանումը Ռուսաստանում