Հարյուրավոր մարդիկ պաչում ու փաթաթվում են մեզ, ի՞նչ եք թեմա սարքել երեխայի ջուր լցնելը․ Ալեն Սիմոնյան

16:38 • 06.09.23

Նման բան չի եղել, ինձ վրա մեկ կաթիլ անգամ ջուր չի լցվել։

ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում պնդեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով նախօրեին իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։

«Ենթադրենք՝ ինչ- որ մեկն ուզեցել է նման բան անի, էդ ի՞նչ մի թեմա եք սարքել․․․ հարյուրավոր մարդիկ փաթաթվում են, պաչում, գրկում, մի հատ երեխա եսիմ ինչ է ուզեցել արել, ինչ եք թեմա սարքել երեխայի ջուր լցնելը»,- պարզաբանեց ԱԺ նախագահը։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սեպտեմբերի 5-ին՝ Շենգավիթ վարչական շրջանում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմի նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքացիներից մեկը շենքից ջուր է շփել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղղությամբ:

Հարյուրավոր մարդիկ պաչում ու փաթաթվում են մեզ, ի՞նչ եք թեմա սարքել երեխայի ջուր լցնելը․ Ալեն Սիմոնյան