Կիևում օրը սկսեցինք ցուցահանդես այցելությամբ․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

14:55 • 06.09.23

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որը Կիևում մասնակցում եմ  Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին, գրառում է արել և լուսանկարներ հրապարակել «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդեսից․

«Կիևում մասնակցում եմ  Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին։

Օրը սկսվեց «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդես այցելությամբ, որտեղ ոգեկոչեցինք այս պատերազմում զոհված երեխաների հիշատակը։

Ինչպես  նշել էի այս հունիսին Բրյուսելում   «Կին քաղաքական առաջնորդներ 2023» գագաթնաժողովում իմ ելույթում, 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս Ուկրաինայում զոհվել է շուրջ 500 երեխա։

Այսօր իմացանք, որ նրանցից ամենափոքրը 2 օրական է եղել, ամենամեծը 17 տարեկան։ 

Պատերազմներում նահատակվող երեխաները մեր բոլորի՝ մեծերիս ձախողումն են.  աններելի, անուղղելի, անվերականգնելի ձախողումը»,-գրել է Հակոբյանը։

May be an image of 1 person, toy and the Western Wall

May be an image of 2 people

May be an image of 1 person and toy

May be an image of 12 people and suit

May be an image of 13 people and suit

May be an image of 18 people

Կիևում օրը սկսեցինք ցուցահանդես այցելությամբ․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել