Ցավում եմ, որ Ալբերտ Ազարյանի կենդանության օրոք չհասցրինք ավարտին հասցնել նոր մարզադպրոց կառուցելու ծրագիրը. Ավինյան

10:42 • 06.09.23

Խոր վշտով տեղեկացա օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, հռչակավոր մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի մահվան մասին:

Երևանի փողքաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը ցավակացական գրառում է կատարել օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ:

«Ցավում եմ, որ նրա կենդանության օրոք չհասցրինք ավարտին հասցնել նոր մարզադպրոց կառուցելու ծրագիրը: Վստահեցնում եմ, որ նախագիծն իրականություն կդառնա և մենք կունենանք «Օղակների արքայի» անունը կրող մարզական կառույց` միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան։

Անգնահատելի է Ալբերտ Ազարյանի ավանդն ու ներդրումը հայկական սպորտի զարգացման գործում»,- նշված է գրառման մեջ:

Ցավում եմ, որ Ալբերտ Ազարյանի կենդանության օրոք չհասցրինք ավարտին հասցնել նոր մարզադպրոց կառուցելու ծրագիրը. Ավինյան