Գորայք գյուղի վերջնամասում այրվել է մոտ 51 հա խոտածածկույթ
Սեպտեմբերի 6-ին, ժամը 15։54-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:23-ին, մարվել՝ 19:02-ին: Այրվել է մոտ 51 հա խոտածածկույթ»,- ասված է հաղորդագրության մեջ:










