Կարճաղբյուր գյուղի սարերում այրվել է մոտ 70 հա խոտածածկույթ

22:30 • 06.09.23

Սեպտեմբերի 6-ին, ժամը 16։33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կարճաղբյուր գյուղի դաշտերում այրվում են խոտածածկույթ և ցորենի հնձած արտ։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարճաղբյուր գյուղի սարերում։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։09-ին, մարվել՝ 18։34-ին: Այրվել է մոտ 70 հա խոտածածկույթ (որից 40 հա տարածքն ինքնամարվել է)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարճաղբյուր գյուղի սարերում այրվել է մոտ 70 հա խոտածածկույթ