Ռուստեմ Ումերովը նշանակվել է Ուկրաինայի պաշտպանության նախարար
Ուկրաինայի Գերագույն ռադան պաշտպանության նոր նախարար է նշանակել Ռուստեմ Ումերովին։ Այս մասին չորեքշաբթի՝ սեպտեմբերի 6-ին, Telegram-ում հայտնել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
Նրա խոսքով, այս որոշումը պաշտպանել է դահլիճում ներկա 360-ից 338 պատգամավոր։ Ումերովի օգտին քվեարկել են խորհրդարանական բոլոր խմբակցությունները։ Ոչ մի դեմ ձայն չի եղել։
Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում Ռուստեմ Ումերովը փոխարինել է Ալեքսեյ Ռեզնիկովին, որը հրաժարական է տվել ՊՆ-ի հետ կապված մի շարք սկանդալներից հետո՝ ուռճացված գներով զինվորականների համար սննդամթերք և համազգեստ գնելով։










