Վարչապետ ջա՛ն, իմ Արևիկ գյուղն էլ եկեք․ տարեց կինը՝ Փաշինյանին (տեսանյութ)

20:29 • 06.09.23

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայր։ Այցի մասին տեսանյութ է հրապարակվել։

Նրան դիմավորելու են եկել նաև գյուղի բնակիչներից։

«Վարչապետ ջան, իմ Արևիկ գյուղն էլ եկեք, խնդրում եմ»,- ասաց նրան մի տարեց կին։

Այցի մասին Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

«Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրում կառուցվում է տիպային մանկապարտեզ՝ 50 երեխայի համար:

Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 264 մլն դրամ է, որի 70%-ը հատկացվել է պետբյուջեից»,- գրել է նա։

Վարչապետ ջա՛ն, իմ Արևիկ գյուղն էլ եկեք․ տարեց կինը՝ Փաշինյանին (տեսանյութ)