Կգնաք, շինարար քեռիներին կասեք, որ ժամանակին ավարտեն դպրոցի կառուցումը, որ գնաք դպրոց. Փաշինյանը` Արեգնադեմի երեխաներին (տեսանյութ)

15:44 • 06.09.23

Կգնաք, շինարար քեռիներին կասեք, որ ժամանակին ավարտեն դպրոցի կառուցումը, որ գնաք դպրոց, մյուս տարի սեպտեմբերին ստեղ կհանդիպեն:

Այս մասին Շիրակի մարզ այցի ժամանակ Արեգնադեմի երեխաներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը այցելել էր Արեգնադեմի կառուցվող դպրոց, որի կառուցման աշխատանքները սկսվել են 2021 թվականին: 100 աշակերտի համար նախատեսված դպրոցը շահագործման կհանձնվի հաջորդ տարվա սեպտեմբերին:

Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 645 մլն դրամ է, որը հատկացվել է պետբյուջեից:

 

Կգնաք, շինարար քեռիներին կասեք, որ ժամանակին ավարտեն դպրոցի կառուցումը, որ գնաք դպրոց. Փաշինյանը` Արեգնադեմի երեխաներին (տեսանյութ)