Փաշինյանը հետևել է դեպի Բավրայի մաքսակետ տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին (տեսանյութ)

13:52 • 06.09.23

Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում հետևել է դեպի Բավրայի մաքսակետ տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին։

Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում․

«Այսօր այցելել եմ Շիրակի մարզ:

Ավարտական փուլում են Մ-1, Երևան- Գյումրի -Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 1,8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները:

Ծրագրի ընդհանուր արժեքը 443,5 մլն դրամ է, որը հատկացվել է պետբյուջեից»:

Փաշինյանը հետևել է դեպի Բավրայի մաքսակետ տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին (տեսանյութ)