«Դավիթին մինչև տարվա վերջ դաշտով ապահովե'ք». Տիգրան Ավինյանը Նոր Նորքում է

17:08 • 06.09.23

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Երևանի ավագանու ընտրությունների քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը այսօր իր քարոզարշավի շրջանակներում Նոր Նորքում էր:

Բակերից մեկում վարչական շրջանի պաշտոնյան Ավինյանին ներկայացնում է, թե ինչու ֆուտբոլային դաշտը, որտեղ խաղում են երեխաները, վերանորոգված չէ:

«Պարոն Ավինյան այս դաշտի տենդերը հաղթել էին, ոչ միայն սրանը, 5 դաշտի տենդեր էին հաղթել, մի հատը լավ չարեցին ու որոշեցինք խզել պայմանագիրը»,- ասել է պաշտոնյան:

Տիգրան Ավինյանը նախ ճշտեց երեխաներից մեկի անունը, ապա ասաց.

«Դավիթին մինչև տարվա վերջ դաշտով ապահովե'ք»:

«Դավիթին մինչև տարվա վերջ դաշտով ապահովե'ք». Տիգրան Ավինյանը Նոր Նորքում է