Արմավիրի մարզում «06»-ը բախվել է կամրջի բետոնե հատվածին և մոտ 10 մետր բարձրությունից կողաշրջվել ու հայտնվել է դաշտում. Shamshyan.com

22:09 • 07.09.23

Այսօր ժամը 02:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Ա. Պապիկյանն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքից դեպի Խանջյան գյուղ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կամրջից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում։ Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Արմավիրի մարզում «06»-ը բախվել է կամրջի բետոնե հատվածին և մոտ 10 մետր բարձրությունից կողաշրջվել ու հայտնվել է դաշտում. Shamshyan.com