Մոսկվայի օդանավակայաններն ԱԹՍ-ների հարձակումից հետո կրկին վերսկսել են աշխատանքը
Մոսկվայի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո: Բացի «Դոմոդեդովոյից», վաղ առավոտյան չվերթների սահմանափակումներ են մտցրել «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները։ Այս մասին հայտնում է ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
Այսօր անօդաչու սարքերը հարձակվել են երեք շրջանի վրա. սարքերից մեկը խոցվել է Մոսկվայի մարզում։ Այժմ Մոսկվայի բոլոր օդանավակայաններն աշխատում են բնականոն հունով։
«Վաղ առավոտյան մասնակի սահմանափակումներ են մտցվել «Ժուկովսկի», «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններից օդանավերի ընդունման և մեկնելու համար։ Այդ կապակցությամբ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով մեկ օդանավ մեկնել է այլընտրանքային օդանավակայան»,- հայտնել են Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։










