Վրացական համարանիշը նախատեսված է Վրաստանի տարածքի համար, մաքսազերծողները և վրացական համարներով վարողներն անհավասար պայմաներում են հայտնվում. Բադասյան
Ես և դուք, որ ուզենք մեքենա վարել, ի՞նչ պետք է անենք, պետք է նայենք ինչ մեքենա ենք ուզում ձեռք բերենք, և հստակ կանոն կա, պետք է բերենք մաքսազերծենք, որ կարողանանք վարել: Հիմա ինչու՞ մենք պետք է այդ մաքսազերծման վրա գումար ծախսենք, հայտարարագիր ներկայացնենք, վճարենք բոլոր հարկերն ու տուրքերը, իսկ ուրշները չվճարեն: Այսինքն ես և դուք անհավասար պայմաններում ենք:
Այս մասին Կառավարության շեքի դիմաց ճեպազրույցի ժամանակ ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
Ըստ Բադասյանի վրացական համարանիշը նախատեսված է Վրաստանի Հանրապետության տարածքի համար, Հայաստանի Հանրապետության տարածքում մենքենա վարելու համար պետք է հայկական համարանիշ:
«Կան բացառություններ, օրինակ, երբ որ մարդը գալիս է Հայաստան գործերով, զբոսաշրջային նպատակներով, իրեն տրված է հնարավորություն իր երկրի մեքենայով և համարանշով գալ մտնել Հայաստան և դուրս գալ: Երբ որ այս մեխանիզմը օգտագործվում է մեքենա չմաքսազերծելու, բայց այդ մեքենան մշտապես Հայաստանի տարածքում պահելու համար, ես և դուք հայտնվում ենք անհավասար վիճակում»,- ասել է նա:
Բադասյանը նշեց, որ իրենք պատրաստ են հանգամանալից լսել քաղաքացիներին, ու նոր որոշումները կայացնեն:
«Համաձայն եմ, որ այստեղ մեր՝ ՊԵԿ-ի մեղավորությունն էլ կա, որ արագ չենք արձագանքել այս ամեննին»,- հավելեց հա:










