Հայաստանը մեր դաշնակիցն է, և անվտանգության ոլորտում մենք հույսը դնում ենք միմյանց վրա. ՌԴ փոխարտգործնախարար Գրուշկո

12:59 • 07.09.23

Մոսկվան և Երևանը կշարունակեն ամրապնդել ռազմական և քաղաքական համագործակցությունը. այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և մենք շարունակում ենք ելնել այս իրականությունից: Մոսկվան և Երևանը կշարունակեն ամրապնդել ռազմական և քաղաքական համագործակցությունը։ Նա մեր դաշնակիցն է, և անվտանգության ոլորտում մենք հույսը դնում ենք միմյանց վրա: Եվ ես համոզված եմ, որ այս հաստատունը մեր երկկողմ հարաբերություններում որոշիչ է լինելու տարիներ շարունակ»,- ասել է բարձրաստիճան դիվանագետը։