Մենք գիտենք, թե ինչպես ստեղծել քաղաքային միջավայր, որը ոչ միայն գեղեցիկ է, հաճելի, այլև ֆունկցիոնալ և կարևոր խնդիրներ լուծող. Դավիթ Մարգարյան
Երևանը կանաչ քաղաք դարձնելու մեր ծրագրերում կարևոր տեղ է զբաղեցնում Ճանապարհային մեծ հանգույցներում, խոշոր խաչմերուկներում ջրային ավազանների կառուցումը (roundabout fountain)։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրվող ավագանու անդամ Դավիթ Մարգարյանը:
«Աշխարհի տարբեր քաղաքներում այս շատրվաններն ու ջրային ավազանները ոչ միայն գեղեցիկ և հաճելի միջավայր են ստեղծում, այլև իրականացնում են շատ կարևոր բնապահպանական գործառույթներ։
Մշտապես խոնավ պահելով ծանրաբեռնված խաչմերուկների ու ճանապարհային հանգույցներ օդը՝ շատրվաններն ու ջրային ավազանները խոչընդոտում են ավտոմեքենաների վնասակար արտանետումների տարածմանը։
Բացի այդ, դրանք կարևոր բաղադրիչ են տվյալ հատվածներում բարենպաստ միկրոկլիմա ստեղծելու գործում։ Նախորդ տարիներին Երևանի ջրային ավազանները անխնա կերպով կրճատվել են, ինչը նպաստել է մեր քաղաքի օդի էլ ավելի «չորացմանը», փոշու տարածմանը ողջ քաղաքով մեկ։
Մենք գիտենք, թե ինչպես ստեղծել քաղաքային միջավայր, որը ոչ միայն գեղեցիկ է, հաճելի, այլև ֆունկցիոնալ և կարևոր խնդիրներ լուծող»,- նշված է գրառման մեջ։











