Էջմիածին քաղաքում չգործող շինության տանիքում հրդեհ է բռնկվել

10:02 • 07.09.23

Սեպտեմբերի 7-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չգործող շինության տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։43-ին։

Էջմիածին քաղաքում չգործող շինության տանիքում հրդեհ է բռնկվել