«Պարոն վարչապետ, մեր համախոհներից է». Փաշինյանի խոսնակը ներկայացրեց սևազգեստ կնոջը

10:56 • 07.09.23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի Անի համայնքում էր, որտեղ սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է ներհամայնքային ավելի քան կես կմ երկարությամբ ճանապարհը։

Անիում ևս հարգանքի տուրք մատուցեց հերոս հայորդիների հիշատակին, որից հետո իրեն մոտեցավ զոհված զինծառայողի մայրը, ով վարչապետին փոխանցեց նամակ:

«Պարոն Փաշինյան ես զոհվածի ծնող եմ, ձեզ հետ եմ, մենք միասին ենք»,- ասել է նա:

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ներկայացրեց, որ այդ կինը իրենց համախոհներից է:

«Պարոն վարչապետ, մեր համախոհներից է». Փաշինյանի խոսնակը ներկայացրեց սևազգեստ կնոջը