Երբ մի տեղ 10 մլն կա, պետք է աչքերը շատ լինեն․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստին Էկոնոմիկայի նախարար Վահեն Քերոբյանը հայտարարեց, որ արտարժույթի շուկայում կատարվող փոփոխություններով պայմանավորված՝ խաղողի և կոնյակի արտահանումը դժվարացել է։
Նախարարի ներկայացմամբ՝ կոնյակի մթերման գործում առկա է «ավելի քիչ առաջարկ» խաղող մթերողների կողմից, որոնք նախապատրաստվել էին 65 հազար տոննա ավելի քիչ խաղող մթերել։
Վահան Քերոբյանի խոսքով՝ խնդիրը կարգավորելու համար մի քանի առաջակներ ունեն․ առաջարկում են, որ խաղողի մթերման հստակ գին սահմանվի՝ 1 կիլոգրամը 110 դրամից պակաս չընդունվի։ Ըստ նախարարի՝ սուբսիդավորում կտրամադրվի նաև մթերող ընկերություններին։
«5000 տոննայից ավել խաղող մթերողների համար նախատեսել ենք 1 կգ խաղողի համար լրացուցիչ 30 դրամ սուբսիդավորում, իսկ 10.000 տոննայից ավելի խաղող մթերողների համար՝ 50 դրամ»,- հայտնեց նախարարը։
Քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց, թե նախորդ տարիների փորձն աչքի առաջ ունենալով, հիմա ինչպես են անելու, որ արդյունքում քրեական գործեր չհարուցվեն, քանի որ գյուղացուց մթերում չեն իրականացրել, բայց վերամշակողները պետության կողմից սուբսիդավորումներ են ստացել։
Այսպիսով, կառավարությունը 10 մլն դոլար կհատկացնի խաղողի մթերման համար՝ կսուբսիդավորի մթերումն ու կգնի կոնյակը։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը վստահեցրեց, որ այս հարցը քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև Արմավիրի ու Արարատի մարզպետարանների հետ․ ձևավորվել են աշխատանքային խմբեր և վերահսկվելու է խաղողի կշռման ընթացքը։
Փոխվարչապետի դիտակմամբ՝ եթե խախտում էլ արձանագրվի, ուրեմն՝ հանձնաժողովի աշխատակիցների թերացումն է եղել։
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց խաղողի կշռման գործընթացը տեսանկարահանել՝ հարցնելով՝ «Չե՞նք կարող տեսախցիկ դնել, այս թվում տեսախցիկն ի՞նչ բարդ բան է, բոլորի ձեռքը տեսախցիկ կա»։
Հետո հետարքրվեց, թե խաղողի մթերման սուբիսդավորման ծրագիրն որքան է կազմում, վարչապետին հայտնեցին՝ 4 մլրդ դրամ։
«Երբ մի տեղ 10 մլն կա, պետք է աչքերը շատ լինեն, այդ թվում՝ էլեկտրոնային»,- եզրափակեց կառավարության ղեկավարը։










