Օդեսայի շրջանի վրա ԱԹՍ-ների գիշերային հարձակման հետևանքով քաղաքացիական և նավահանգստային ենթակառուցվածքներ են վնասվել

10:18 • 07.09.23

Ուկրաինայի Օդեսայի շրջանի վրա անօդաչու թռչող սարքերի հերթական գիշերային հարձակման հետևանքով վնասվել են քաղաքացիական և նավահանգստային ենթակառուցվածքային օբյեկտներ, հայտնել է Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Նրա խոսքով՝ հարձակումը տևել է երեք ժամ, ինչպես անցած գիշեր:

«Սա չորրորդ հարձակումն է Իզմայիլի շրջանում վերջին հինգ օրվա ընթացքում»,- գրել է նա X-ում։

«Շահեդների» այսօրվա հարձակման հետևանքով մի քանի բնակավայրերում վնասվել են քաղաքացիական և նավահանգստային ենթակառուցվածքներ», - գրել է Կիպերը՝ հավելելով՝ բեռնատարի վարորդ է ոտքի թեթև վնասվածք ստացել։

Օդեսայի շրջանի վրա ԱԹՍ-ների գիշերային հարձակման հետևանքով քաղաքացիական և նավահանգստային ենթակառուցվածքներ են վնասվել