Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

15:52 • 07.09.23

Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:

Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը