ԱՀ պետնախարար Սամվել Շահրամանյանը ԱԺ խմբակցությունների հետ քննարկել է առաջիկայում սպասվող նախագահի ընտրությունը

14:14 • 07.09.23

Օրերս ԱՀ պետնախարար Սամվել Շահրամանյանը խորհրդարանում հանդիպումներ է ունեցել խմբակցությունների անդամների և անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի հետ:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ-ն:

Քննարկվել են Արցախում օր-օրի խորացող ճգնաժամային իրավիճակը և դրանից բխող խնդիրները որոշակի չափով մեղմելու ուղղությունները:

Հանդիպումներին անդրադարձ է եղել Արցախի ներքաղաքական կացությունը, առաջիկայում սպասվող Հանրապետության նախագահի ընտրությանը:

ԱՀ պետնախարար Սամվել Շահրամանյանը ԱԺ խմբակցությունների հետ քննարկել է առաջիկայում սպասվող նախագահի ընտրությունը