Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 2 խախտում․ ՌԴ ՊՆ

20:38 • 07.09.23

Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 2 խախտում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 2 խախտում․ ՌԴ ՊՆ