Սուրեն Պապիկյանը Կիպրոսի պաշտպանության նախարարին ներկայացրել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

11:33 • 07.09.23

Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասի հետ:

Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերոջն է ներկայացրել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Քննարկվել է նաև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքը:

Նախարարները երկուստեք գոհունակություն են հայտնել համագործակցության ներկայիս մակարդակից և ընդգծել են այն էլ ավելի ընդլայնելու պատրաստակամությունը: