ՀԱՊԿ-ը ձեռքերը լվացել և դուրս է եկել Հայաստանից. ՔՊ պատգամավոր
ՀԱՊԿ-ն է, որ կոպիտ ասած, ձեռքերը լվացել է և դուրս է եկել Հայաստանից, ուստի ինչը մնում է տեխնիկական կողմին և գործընթացներին, ես կարծում եմ, որ դա քննարկման առարկա է և ժամանակի, պահի և հետևանքների շուրջ պետք է համալիր քննարկում լինի:
Այս մասին ԱԺ շենքում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Լրագրողի այն հարցին, որ արդյո՞ք կան այլ տարբերակներ, որ կարող են փոխարինող լինել ՀԱՊԿ-ին, Խանդանյանը պատասխանեց:
«Որ ասում եք փոխարինող լինեն, ՀԱՊԿ-ին ինչպես պետք է փոխարինեն, եթե ՀԱՊԿ-ը անգործություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ»,- ասել է նա:










