Պատվիրած սննդի դիմաց վճարել են կեղծ 20 հազար դրամանոցներով

16:18 • 08.09.23

Ոստիկանությունը խարդախության դեպք է բացահայտել. պատվիրված սննդի դիմաց  վճարել են 20 հազարանոց հուշանվերներով։

Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից:

Օգոստոսի 23-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Ավան վարչական  շրջանի Բրյուսովի փողոցի շենքերից մեկի դիմաց հանդիպել է հավելվածի միջոցով սնունդ պատվիրած անհայտ  անձի հետ։

Պատվերի արժեքը կազմել է 23 հազար դրամ, պատվիրատուն վճարել է երկու 20 հազար դրամով հուշանվեր, ստացել մանրադրամը։ Նույն օրը նման  մեկ այլ ահազանգ է  ստացվել։ Հանցագործության մեխանիզմը նույն էր։

Պարզվել է, որ խարդախությունը կատարել են Ավան վարչական շրջանի երկու բնակիչներ՝ 19 և 24 տարեկան։ 

Պատվիրած սննդի դիմաց վճարել են կեղծ 20 հազար դրամանոցներով