Արդեն կարող եք իրական ռեժիմով տեսնել, թե ինչպիսին է լինելու Երևանի ճոպանուղին. Մանե Թանդիլյան (տեսանյութ)

13:03 • 08.09.23

Արդեն կարող եք իրական ռեժիմով տեսնել, թե ինչպիսին է լինելու Երևանի ճոպանուղին։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու ընտրություններին «Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրվող քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը և կից տեղադրել տեսանյութ:

«Իրոք շատ գեղեցիկ է», - հավելել է նա։

Ինրպես նշված է տեսանյութում, ճոպանուղին իրական այլընտրանք է տրանսպորտից օգտվող երևանցիների համար։ Այն աշխատելու է հստակ գրաֆիկով, չի մնալու խցանումներում ունենալու է կայարանների խիտ ցանց՝ քաղաքը ծայրից ծայր իրար կապելով։

«Ճոպանուղի կառուցելը մատչելի է և հեշտ է շահագործել։ Այն հասանելի է նաև հաշմանդամություն ունեցող բնակիչների համար։ Երևանյան բարդ ռելիեֆը, որը մեքենաների դեպքում դժվարություն է ստեղծում, ճոպանուղու դեպքում թույլ է տալիս վայելել քաղաքային գողտրիկ տեսարանները, ինչը շատ կարևոր է նաև զբոսաշրջության խթանման համար», - նշված է տեսանյութում։

Ճոպանուղի կառուցելու դեպքում Երևանը կլինի աշխարհում չորրորդ քաղաքը, որտեղ ճոպանուղին դիտարկվում է որպես հասարակական տրանսպորտ։ Այն հնարավորություն կունենա օրական ավելի քան 100 հազար ուղևոր փոխադրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արդեն կարող եք իրական ռեժիմով տեսնել, թե ինչպիսին է լինելու Երևանի ճոպանուղին. Մանե Թանդիլյան (տեսանյութ)