Խենթություն է հավատալ, որ ԵՄ-ն ցանկանում է Վրաստանն օգտագործել ՌԴ-ի դեմ 2-րդ ճակատ բացելու համար, մի՛ լսեք այս կարգի բաները. Բորել
Խենթություն է հավատալ, որ Եվրամիությունը ցանկանում է օգտագործել Վրաստանը ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելու համար, մի՛ լսեք այս կարգի բաները. այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցում լրագրողների հարցին ի պատասխան ասել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հացերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը:
Նրա խոսքով՝ ռուսական քարոզչությունը շատ ինտենսիվ է իրականացվում ինչպես երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում, փոխանցում է interpressnews.ge-ն։
«Սա քարոզչություն է, ապատեղեկատվություն: Խենթություն է հավատալ, որ Եվրամիությունը ցանկանում է օգտագործել Վրաստանը երկրորդ ճակատ բացելու համար, մի՛ լսեք նման բաներ: Ես շատ եմ ափսոսում, որ նման կեղծ օրակարգ է տարածվում: Այն վտանգ է առաջացնում: Այս ամենն արվում է ժողովրդին թունավորելու, տեղեկությունները խեղաթյուրելու, երկրում անվստահություն ստեղծելու համար, ռուսական քարոզչությունը շատ ինտենսիվ է»,- ասել է Բորելը։










