Դալմայի այգիներում տղամարդու դի է հայտնաբերվել․ Shamshyan.com

13:32 • 08.09.23

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի հարևանությամբ գտնվող Դալմայի այգիներում՝ առվակի մեջ, տղամարդու դի կա։

Փրկարարները դին առվակից դուրս են բերել և մոտ 500 մետր ոտքով մոտեցրել դիատարին։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Դալմայի այգիներում տղամարդու դի է հայտնաբերվել․ Shamshyan.com