Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ աջակցության կարիք ունեցող ընտանիքներին կենցաղային տեխնիկա և կահույք է տրամադրվել (լուսանկարներ)
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ աջակցության կարիք ունեցող ընտանիքներին կենցաղային տեխնիկա և կահույք է տրամադրվել։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի նախաձեռնությամբ՝ վարչական շրջանի «բազմազավակ, երիտասարդ և այլ խմբերին պատկանող ընտանիքներին աջակցություն» ծրագրի շրջանակներում՝ ըստ կարիքի համալիր գնահատման արդյունքում, վարչական շրջանի աջակցության կարիք ունեցող ընտանիքներին տրամադրվեց կենցաղային տեխնիկա և կահույք», - նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։














