«Երազում էի մոտիկից տեսնեի Ձեզ, Փաշինյան ջան». վարչապետը ինֆեկցիոն կենտրոն է այցելել (տեսանյութ)

15:37 • 08.09.23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Երևանում շրջայցի ժամանակ այցելել է Նորք Մարաշ վարչական շրջանում գտնվող Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, և իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, կից տեղադրելով տեսանյութ:

 «Նորք Մարաշ վարչական շրջանում գտնվող Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը վերակառուցման փուլում է: Աշխատանքները սկսվել են նախորդ տարի և ավարտին կհասցվեն 2025 թվականին:

Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է 2,5 մլրդ դրամ:

Արդիականացված ինֆեկցիոն կենտրոնը կնպաստի ինֆեկցիոն ծառայությունների որակի, մատչելիության, առողջապահական ցուցանիշների, բուժառուի և բուժաշխատողի անվտանգության բարելավմանը»,- նշված է գրառման մեջ:

Տեսանյությում երևում է, որ Նիկոլ Փաշինյանը մտնում է հիվանդանոց, որտեղ այցելուներից մեկը նրան տեսնելիս ասում է.

«Երազում էի մոտիկից տենայի Ձեզ, Փաշինյան ջան»

«Երազում էի մոտիկից տեսնեի Ձեզ, Փաշինյան ջան». վարչապետը ինֆեկցիոն կենտրոն է այցելել (տեսանյութ)