Ավինյա’ն, ինձ դուր է գալիս, որ օրը 15 տեղ ենք գնում, վերջում պարզվում է՝ էլի տեղ կար գնալու, բայց չենք հասցնում. Փաշինյան (տեսանյութ)

13:11 • 08.09.23
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվող քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ Երևանում շրջայցի էր, որի ընթացքում ծանոթացել են իրականացվող ծրագրերի ընթացքին:

Այս մասին վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղադրել տեսանյութ:

«Առաջին կանգառը Շենգավիթ վարչական շրջանում էր, որտեղ ընթացքի մեջ են հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները:

Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2024 թ․։ Կառուցվում է 2 մասնաշենք, ինչպես նաև հեծանվաուղի։

Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 62 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից»,- տեսանյութին կից գրել է վարչապետը:

Շրջայցից հետո քաղաքապետի թեկնածուի հետ զրուցելիս Փաշինյանն ասել է.

«Ավինյա՛ն, այս հարցերի մեջ ամենաշատը ինձ այն է դուր գալիս, որ օրվա մեջ մետ 15 տեղ ենք գնում, հետո ընթացքում հարցեր են ծագում, որ էլի տեղեր կան գնալու։ Բա ինչո՞ւ չենք գնում։ Մեր պատասխանն այն է, որ ժամանակ չկա»:
Ավինյա’ն, ինձ դուր է գալիս, որ օրը 15 տեղ ենք գնում, վերջում պարզվում է՝ էլի տեղ կար գնալու, բայց չենք հասցնում. Փաշինյան (տեսանյութ)